Մանրամասներ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աժ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Հենց Հովհաննսիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, եւ հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների եւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Թեժ ու լարված այս հանդիպման ընթացում հիմնական վրդովվմունքի պատճառներից է եղել նաեւ ուղիղ եթերի ու առհասարակ լուսաբանման բացակայությունը, նաեւ այն, որ հանդիպումը հրավերներով, ոչ թե հայտարարությամբ է կազմակերպվել: Պաշտոնյաները փորձել են համոզել ներկաներին, որ հանդիպման նպատակն է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել գերատեսչությունները Ամուլսարի խնդիրն ի շահ երկրի լուծելու համար: Բնակիչները, սակայն, հակադարձել են, թե հաշվետվությամբ իրենց չեն համոզի, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս