3 տոննա անասնակեր է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 29-ին, ժամը 17:23-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆիոլետովո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 19։03-ին։ Այրվել է անասնակեր (մոտ 3 տ):




Լրահոս