Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանություն է տարածել` Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի պղծման կապակցությամբ.
«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»:
Հիշեցնենք, որ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը ներկել է Շահեն Հարությունյանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։