
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
«Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին:
Սուլեյմանին հավատարմորեն, անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին, հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:
Ցավակցում եմ հարևան Իրանի ժողովրդին և գեներալի հարազատներին»,-գրել է Արշավիր Ղարամյանը: