ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս չերևաս». ինչ է կատարվել Ամանորի գիշերը, եւ ինչու Փաշինյանը չներեց իր խոսնակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօրվանից այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ, գործս արել եմ հավեսով ու նվիրումով: Շնորհակալ եմ»: Չնայած այն հանգամանքին, որ Վ. Կարապետյանն իր հեռանալը ներկայացրել է այնպես, կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ներկուլիսային լուրջ խնդիրներ են նախորդել այս պաշտոնանկությանը, եւ բանը հասել է այնտեղ, որ վարչապետը SMS-ով հրահանգել է Կարապետյանին դիմում գրել եւ հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառների վերջին կաթիլը եղել է Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձիտեքստը: Նշենք, որ տեքստը վարչապետն ընթերցել է սուֆլյորից, եւԱզատություն ռ/կ հեռարձակած տեսանյութի 09:18-09:24 վայրկյաններին նկատվում է, որ ընթեցման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի շարունակում իր խոսքը, դադար է տալիս: Մեզ հայտնի դարձավ, որ դադարի պատճառը տեքստի կրկնությունն է եղել:

Այսինքն՝ մեկ նախադասությունը տեքստում երկու անգամ է եղել. լավ չի խմբագրվել: Դրանից հետոն. Փաշինյանն իր մոտ է կանչել Վ. Կարապետյանին, նախատել նրան փնթի տեքստիրեն տալու համար եւ հորդորել աչքին չերեւալ:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ խոսնակի ու վարչապետի փոխադարձ դժգոհությունը երկար ժամանակվա պատմություն ունի: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Վլադիմիր Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում միջին մակարդակի որոշգործարարներից աշխատանք է խնդրել՝ ասելով, թե հոգնել է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելուց ու ցանկանում է դուրս գալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս