Ավելի խիստ պայմաններ․ լիցենզիա չունեցող տաքսիների վարորդները կտուգանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տաքսի մեքենաները տարվա մեջ մի քանի անգամ տեխզննում կանցնեն խիստ պայմաններով: Տաքսիների վարորդների համար կնախատեսվեն բժշկական զննության ավելի խիստ պայմաններ: Նշենք, որ տաքսամատորային ուղեւորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու ուղղությամբ օրենսդրական փաթեթ է մշակվում:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, տեսչական մարմինը արդյոք վերահսկո՞ւմ է տաքսիների ոլորտը:

-Այո: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,իր համապատասխան ստորաբաժանումներով համագործակցելով մեր տեսչական մարմնի հետ, մշակվում է նոր փաթեթ՝ տաքսամատորային ուղեւորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու ուղղությամբ: Այս պահին, այսպես կոչված, անվճար լիցենզիա է տրվում: Այսինքն՝ լիցենզիա ստանալու համար պետական տուրքոչոքիցչի գանձվում: Ըստ էության, ցանկացած ֆիզիկական անձ, որն ունի ավտոմեքենա եւ ուզում է նման գործունեություն ծավալել, կարող է ստանալ անվճար լիցենզիա: Սակայն անվճար լիցենզիան չի ենթադրում, որիրենք վերահսկողությունից դուրս են: Ուզում եմ, որ սա անպայման ֆիքսենք: Նախկինում պետական տուրքի համար այսպիսի նախատեսվել են վճարներ՝ Երեւանում յուրաքանչյուր մեքենայի համար ամսական 12 հազար դրամ, մարզերում՝ 8000, եւ սահմանամերձ տարածքներում՝ 4000 դրամ: Իրականում շատերը Երեւանում իրականացրել են ուղեւորափոխադրում, բայց ավտոմեքենան գրանցել են սահմանամերձ բնակավայրում եւ վճարել 4000 դրամ: Հայտնվել են հազարավոր մինիվեներ՝ 5-7 տեղանոց, որոնք արտաքնապես շատ նման են միկրոավտոբուսների: Անհրաժեշտություն կա, որմինիվեները եւս առանձին կարգավորումներ ունենան: Այժմ քննարկվում է՝իրենց տան, առանձին կարգավիճակ, թե պետք է մնան թեթեւ մարդատար ավտոմեքենաներ:

-Ստացվում է, որ եթե կարգավիճակը փոխվի, ապա լրացուցիչ ծախսեր կառաջանան:

-Եթե կարգավիճակը փոխվի, հնարավոր է, որիրենք արդեն տաքսի չհամարվեն, այլ միկրոավտոբուս, որի ուղեւորափոխադրում իրականացնելու կարգը լրիվ այլ է,եւ այլ վճարներ է նախատեսում:

-Պարո՛ն Գրիգորյան, տաքսիների նկատմամբ վերահսկողություն իրականացնո՞ւմ եք, թե՞ոչ:

-Վերջին ամիսներին՝ տեսչական մարմնի ձեւավորվելուց հետո, վերահսկողություն հիմնականում իրականացրել ենք բողոքների հիման վրա: Չափազանց շատ են եղել բողոքները, հատկապես՝ միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրողների կողմից, որովհետեւ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ ներգրավված են միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրման համակարգում: Հիմա մեզ լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք բացառել միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումները տաքսիների կողմից: Կան մեքենաներ, որոնք ամեն օր կամ օրը մի քանի անգամ կատարում են ուղեւորափոխադրում կոնկրետ մեկ ուղղությամբ, օրինակ՝ Երեւան-Սեւան, Երեւան-Արմավիր: Բանականաբար, այս ամենի արդյունքում կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների բիզնեսը մի քանի անգամ տուժում է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնաբերվել են հարյուրավոր նմանատիպ դեպքեր, կազմվել են արձանագրություններ, եւ վարույթներ են ընթանում:

-Խնդրում եմ մանրամասնել, թե Երեւանում ինչպես են վերահսկվում տաքսիները. տեսուչը կանգնեցնո՞ւմ է, ստուգո՞ւմ է թե՛ մեքենայի տեխնիկական վիճակը, թե՛ ունեցած փաստաթղթերը:

-Մենք վերահսկողություն ենք իրականացնում կոնկրետ լիցենզիայի, տաքսի մեքենայի նկատմամբ: Իսկ տաքսի ասելով՝մենք հասկանում ենք, որ ավտոմեքենան պետք է ունենա կողային դռների վրա համապատասխան գրառումներ, այդ թվում մինիմալ արժեքի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին օգտվելուց առաջ տեղեկացված լինի, թե մոտավորապես ինչ գին պետք է վճարի: Պետք է համապատասխան տաքսու նշան լինի մեքենայի վրա, եւ կահավորված լինի պարտադիր սակաչափիչով: Բայց հիմա բազմաթիվ թաքնված մեքենաներ կան, որոնք իմ նշած կահավորանքով կահավորված չեն, եւ մեր տեսանկյունից սովորական մեքենա են:

Իրենք, սակայն, իրականացնում են ապօրինի ձեռնարկատիրություն: Սա արդեն պետք է հետաքրքրի Պետական եկամուտների կոմիտեին: Մենք այդ ոլորտում համագործակցում ենքիրենցհետ: Մենք առաջարկում ենք 4-7 տեղանոց մինիվեները համարել միկրոավտոբուսներ, եւ եթե առանց տաքսու նշագրման եւ համապատասխան կահավորման իրականացնի ուղեւորափոխադրում, գոնե համարվի ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Թեթեւ մարդատար ավտոմեքենաներին դա չի վերաբերում: Հիմա տաքսի մեքենա վարողների մեծ մասը չգիտի, որ պետական տուրքի պարտադիր դրույթը օրենքից հանվել է, բայց լիցենզիայի նորմը մնացել է:

-Եթե չունի լիցենզիա, բայց տաքսի մեքենա է վարում, ապա վարչական պատասխանատվություն կկիրառվի՞ նրա նկատմամբ:

-Այո, եթե չունի լիցենզիա, ապա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք: Բացի այդ, նոր փաթեթում բազմաթիվ այլ կետեր են մտնելու՝ սկսած վարորդների առողջական վիճակից, տեխզննումը պատշաճ իրականացնելու հանգամանքից: Նոր փաթեթով, հնարավոր է, առաջարկվի, որ, օրինակ, տաքսամատորային ուղեւորափոխադրողները տարվա մեջ մի քանի անգամ տեխզննում իրականացնեն ավելի խիստ պայմաններով: Վարորդների համար նախատեսվեն բժշկական զննության ավելի խիստ պայմաններ: Արդեն լիցենզիա ստանալուց այդ ամեն ինչըպետք է հաշվի առնվի:

-Ինչպե՞ս եք պատկերացնում տեխզննման կայանների նկատմամբ վերահսկողությունը:

-Արձանագրենք, որ տեխզննման կայանների նկատմամբ երբեւէ չի իրականացվել վերահսկողություն: Մենք հայտնաբերել ենք տեխզննման կայաններ, որոնք փաստաթղթերով ի սկզբանե բավարարել են սահմանված չափորոշիչներին, այնուհետեւ մեկ ամիս աշխատելուց հետո տեխզննման կայաններում տեղի են ունեցել վերադասավորումներ. տարածքը բաժանվել է մի քանի մասի, օրինակ՝ մի հատվածում տեխզննում է իրականացվել, մյուս մասում՝ ավտոմեքենաների վերանորոգման կետեր են բացվել, ինչի իրավունքը իրենքչենունեցել:

-Պարո՛ն Գրիգորյան, իսկ սակագներնինչպե՞ս են կարգավորվելու: Չէ՞որ եթե անգամ տաքսի մեքենայի վրա նշված է մինիմալ արժեքը, միեւնույնն է,իրենք առիթից օգտվումեն եւ անձրեւին, խցանումներին եւ երեկոյան ժամերին զգալի բարձր վճար են պահանջում ուղեւորից:

-Մեր լիազորությունների մեջ դա չի մտնում, բայց դա բիզնես է, ուղղակի պարտադիր է նախապես քաղաքացուն տեղեկացնել, թե ինքը ինչ արժեքով է կատարելու ուղեւորափոխադրումը: Քաղաքացին պետք է հետեւի, որիրեն չխաբեն: Դա խաբեություն է, որըմենքչենք կարող վերահսկել: Բայց մենք հետեւելու ենք, որպեսզի սակաչափիչի առկայությունը լինի պարտադիր: Իմ անձնական դիտարկումն է՝ 2020 թվականի առաջին եռամսյակում մենք արդեն կունենանք վերահսկողական նորացված համակարգ եւ օրենսդրական համապատասխան փաթեթներ:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս