ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, իշխանությունները չեն շտապել սպանդանոցների կիրառության հարցում, քանի որ դեռեւս անցած տարի էր հայտարարվել, որ մսի մորթը 2020 թվականին իրականացվելու է սպանդանոցներում:
-Պարո՛ն Մեխակյան, տեղյա՞կ եք, թե ինչ իրավիճակ է Արմավիրի մարզում, քանի որ տեղի մսավաճառները, մորթ անողները փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծել սպանդանոցների հարցը: Ի՞նչ եք արել այդ ամենին լուծում գտնելու համար. օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անում նրանք կառավարության շենքի առջեւ:
-Իհարկե, ես չէի կարող չհետաքրքրվել այդ հարցի վերաբերյալ, ես պլանավորում եմ, մոտ օրերս Արմավիրի մարզում կայցելեմ սպանդանոցներից որեւէ մեկը: Այս պահին Էջմիածնի շրջանում երեք հատ սպանդանոց է գործում, մեկ հատ՝ Արմավիր քաղաքում, եւ Երեւանում կան բավական թվով սպանդանոցներ, որոնք կարող են այդ մորթը ամբողջությամբ իրականացնել:
-Բայց գյուղացիները դրանից տուժում են ֆինանսական առումով, մարդիկ արդեն հայտարարել են, որիրենց աշխատանքն անօգուտ է դառնում այդ դեպքում:
-Ես խոսել եմ մեկ տնտեսվարողի հետ, ով ուներ սպանդանոց, ինքը հավաստիացրեց, որ այս պահին իրենք անվճար են տեղափոխում բոլոր այն անասունները, որոնք որ պետք է մորթեն իրենց սպանդանոցում: Խոսել եմ մեկ այլ տնտեսվարողի հետ, ով զբաղվում է անասունների առուվաճառքով, ով տեւական ժամանակ է՝ աշխատում է սպանդանոցների հետ, ու ինքն էլ հրավիրում էր, որ մարդիկ գնան ու ծանոթանան սպանդանոցի պայմաններին:
-Համակարծիք չե՞ք, որ իշխանությունները պետք է նախ պայմաններ ստեղծեին, հետո օրենքը կիրառության մեջ դրվեր, որպեսզի նման տհաճ իրավիճակ չստեղծվեր: Իշխանություններն այս հարցում շտապել են, ինչո՞ւ:
-Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ նախորդ տարի բազմիցս է խոսվել դրա մասին, որ, այո, 2020 թվականից վերահսկողությունը ավելի ուժեղէ լինելու, որովհետեւմենք առաջին հերթին գործունենքմեր բնակչության առողջապահության հետումենք այսպիսով կանխում ենք, որպեսզի մեր շուկայում չհայտնվեն հիվանդ անասունների մսեր, որոնք կարող են առաջացնել համաճարակներ: Ես կարծում եմ, որ կա կոմունիկացիայի որոշակի խզում, որըպետք է ակտիվացնի ե՛ւ օրենսդիր մարմինը, ե՛ւ գործադիր մարմինը տնտեսվարողների եւ գյուղացիների հետ, որպեսզի նրանք լիարժեք պատկերացում ունենան, սպանդանոցների հետ կապված իրենց մտահոգությունները փարատեն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ