Նոր լսումներ Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ` «ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքը» խորագրով: Իսկմինչ այդ՝ երեկ, խորհրդարանում անդրադարձ է եղել այդ համաձայնագրի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերակատարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ակտիվացնելու համար նախատեսվում է մոտ ժամանակներս ստեղծելքաղաքացիական հասարակության հարթակ: Նկատենք, որ այս դրույթը նախատեսված է համաձայնագրով, սակայն ստեղծման աշխատանքները մշտապես հետաձգվել են հայկական եւ եվրոպական կողմի բանակցությունների պատճառով: Եվ, ի վերջո, որոշում է կայացվել, որ ընդգրկված կլինի ընդհանուր 10հոգի, որից չորսը՝ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ընդ որում՝ ռոտացիոն կարգով, սակայն անուններ դեռ հայտնի չեն:




Լրահոս