«Գրեթե» «Բարսելոնայի» ֆուտբոլիստը. Սեդրիկ Բակամբուի եւ կատալոնացիների «սերիալային» պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնան» չինական «Բեյցզին Գուան»-ի հետ համաձայնացրել էր կոնգոլեզցի ֆուտբոլիստ Սեդրիկ Բակամբուի տրանսֆերը: Radio Catalunya-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը արդեն Իսպանիա մեկնելիս է եղել, երբ «Բարսելոնան» մտափոխվել է ու հրաժարվել տրանսֆերից: Ֆուտբոլիստը արդեն Սեուլում է, որտեղ պատրաստվում է Ասիական Չեմպիոնների լիգային:

Իսպանական «Վիլյառեալի» նախկին հարձակվողը հումորով է մոտեցել իր տրանսֆերի ձախողմանը. «Հեյ, Transfermarkt, իմ տրանսֆերային պատմության մեջ գրեք «գրեթե» «Բարսելոնա» խնդրում եմ: Շնորհակալ եմ Աստծուն, որը բարի է. դա էլ թող տեղի ունենա: Կհանդիպենք մեկ ուրիշ անգամ Անտուան Գրիզման»,- գրել է ֆուտբոլիստը իր պաշտոնական էջում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս