Ռուսաստանում կորոնավիրուսի երկու դեպք է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն են արձանագրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկու հիվանդներն էլ Չինաստանից են ժամանել Ռուսաստան:

Նոր վարակի հարցով միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ Կառավարությունը սկսում է տարհանել Ռուսաստանի քաղաքացիներին համաճարակի կենտրոն Ուհանից:

Ավելի վաղ Ռուսաստանը փակել էր Չինաստանի հետ սահմանը:




Լրահոս