Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք Թադևոսյանի էջից:
«Սիրելի նուբարաշենցիներ, այսօր վերջին անգամ դիմում եմ Ձեզ, որպես Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։
Փետրվարի 1-ից ես թողնում եմ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ իմ դիմումի հիման վրա։
Մեծ գոհունակությամբ և հպարտությամբ կարող եմ նշել, որ այս 1 տարի և մի քանի ամիսների ընթացքում կատարվեց հսկայածավալ աշխատանք, կազմավորվեց աշխատասեր և բանիմաց թիմ աշխատակազմում, ինչպես նաև համակարգային ճիշտ լուծումներ տրվեցին և ,իհարկե այդ ամենի արդյունքում լուծվեցին Նուբարաշեն վարչական շրջանում մի քանի տարի ծառացած շատ խնդիրներ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եղել են իմ և մեր աշխատակազմի կողքին, հավատացել են մեր նվիրվածությանը, մեր աշխատանքին ու նպատակներին։ Այս ընթացքում փորձել եմ լսել բոլորին, տեսնել ցանկացած խնդիր և աջակցել յուրաքանչյուրին անհատապես՝ մեր հնարավորությունների սահմանում։
Իմ խորին Շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետին, ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, Նուբարաշեն վարչական շրջանի ողջ աշխատակազմին և իհարկե բոլոր Նուբարաշենցիներին՝ Ձեր վստահության և հավատի համար»,- գրել է Թադևոսյանը: