Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Կոպիրկինը զեկուցում է ներկայացրել ՌԴ արտաքին քաղաքականության և ՀԱՊԿ-ի վերաբերյալ, պատասխանել ուսումնառողների հարցերին:




Լրահոս