Աբովյան քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին, ժամը 15:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 8 հիմնական դպրոցից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են լուսամուտի փեղկեր (մոտ 10 խմ), մեկական աշակերտական սեղան և աթոռ:




Լրահոս