Փետրվարի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Դիտարկումներ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի և հարակից գործընթացների շուրջ:
Ժամը 12:00՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր հետևանքները տարածաշրջանային գործընթացների վրա:

***

Փետրվարի 7-ին, ժամը 16:30-ին Հայաստանի ազգային գրադարանում Սուրբ Սարգսի եւ Տեառնընդառաջի տոներին ընդառաջ կկազմակերպվի նախատոնական միջոցառում:

Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճում ելույթ կունենան Նոր Նորքի Հայորդաց տան սաները: Տոների խորհուրդը կներկայացնի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյանը, պահպանված ու մոռացված ժողովրդական ավանդույթների, սովորությունների մասին կպատմի բանասեր, բանահավաք Գոհար Գոգոլյանը: Փոքր ցուցասրահում կբացվի տոներին վերաբերող գրականության ցուցադրություն:

***

Փետրվարի 7-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհուրընկալվեն քաղաքագետ Լիլիթ Թումանյանը և  Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

ԹԵՄԱ՝  ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը. ԱԺ-ի կողմից սահմանդրական փոփոխությունների նախագիծը. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելու և կուսակցություն ստեղծելու մտադրությունը. սպասվող ներքաղաքական զարգացումներ:




Լրահոս