ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասուլիս Հակածխախոտային օրենքի վերաբերյալ. ինչ է ասում իրավաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցավ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի քննարկումը: Քննարկման բանախոսներն էին «Եռամիասնություն հանուն զարգացման» Հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ, իրավաբան Մամիկոն Խուրշուդյանը, և Բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանը:

Հանդիպմանը քննարկվեցին օրինագծի իրավական կողմը, օրենքի նոր նախագծի ու արդեն իսկ գործող օրենքի կատարումն ապահովելու հիմնախնդիրները, օրինագծի դրույթների գիտական հենքը, նախագծի ընդունման դրական ու բացասական հետևանքները, ինչպես նաև այլընտրանքային արտադրատեսակների հավասարեցումը սիգարետին, միջազգային փորձը։

ArmLur.am-ը Մամիկոն Խուրշուդյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս հակածխախոտային օրենքն այլընտանք օգտագործողների վրա, և արդյոք օրենքի ընդունումը սխալ է։

Մեր խելացի օրենսդիրները պետք է հասկանան, թե այդ օրենքի ընդունումը որքանով է նպատակահարմար, ինչպես կարող ենք մոլլի մարդուն միանգամից արգելել ծխելը։ Սա մեծ խնդիր է լինելու մեր հասարակության համար։ Խնդիր կա ծխելու մշակույթի հետ կապված»,- ընդգծեց Մամիկոն Խուրշուդյանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս