ՍԴ-ում վրեժ կլուծեն. կհրապարակեն բարձրաստիճան պաշտոնյաների «գոհարները». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչև վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։

Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել և հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների խախտումներ, սխալ հղումներ, խմբագրական և թարգմանական կոպիտ սխալներ: Ի դեպ, նախօրեին բաց նիստում արդեն մի նմուշ ներկայացվել է:

Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը, որով խնդրել էր ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ անդամների, ՄԻՊ, գլխավոր դատախազի, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու օրենքների դրույթները:

Ուշագրավ է, որ դրանք բացի ուղղագրական, քերականական թերություններից նպատակ են հետապնդել քողարկելու նախագահի սահմանադրական լիազորությունների չիրականացումը, օրենքների ժամկետների խախտումները, Սահմանադրությանը և օրենքներին սխալ հղումներ է պարունակել, արհեստածին հիմնավորումներ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։




Լրահոս