ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարար Տոնոյանի «չոռնի կարդինալ» խորհրդականն ազատվեց պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարար Դավիթ Տոնոյանի «չոռնի կարդինալ» խորհրդականը ազատվել է պաշտոնից:

Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների գործով ԱԻՆ-ում պաշտոնյաներ էին ազատվել աշխատանքից, եւ դեռ ավելին` հայտնի է դարձել, թե որքան գումար է յուրացվել նախարարությունից.խոսքը, ոչ ավելի, ոչ պակաս, մոտ 200 միլիոն դրամի մասին է:

Գործով կալանավորվել էին ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանն ու աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը:
Չի բացառվում,որպաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Բենգլյանն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց այս քրեական գործով, ինչպես նաեւ չի բացառվում, որ վերջինսհրաժեշտ տա իր պաշտոնին: Սակայն«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բենգլյանը ասել է, որ ինֆորմացիան չարաչար սխալ է. եթե ԱԻՆ-ում իր մասով քրեական գործ լիներ, ինքը գոնե մեկ անգամ կհրավիրվեր: Այդուհանդերձ Բենգլյանը, փաստորեն, ազատվեց պաշտոնից:




Լրահոս