Անտառհատումները կրճատվել են. թվերը ոգևորող են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի անտառտնտեսության տարածքում, նախկին տարիների համեմատ, ապօրինի անտառհատումների ծավալները 90 տոկոսով կրճատվել են։ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ անտառտնտեսության տարածքում անտառվերականգնման ինտենսիվ աշխատանքներ են կատարվում։

Նշենք, որ 2019թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ 20 հեկտար տարածքում կատարվել են անտառպատման աշխատանքներ, տնկվելեն 60 հազար կաղնի, հացենի ծառատեսակների տնկիներ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով կատարվել է 100 հեկտար անտառվերականգնում, որից 50 հեկտարը՝ կոճղաշիվերի միջոցով, 50 հեկտարը՝ անտառվերականգնման հարթակներով։

Այդ աշխատանքներին ներգրավվել են 220 սեզոնային բանվորներ։ 2020 թվականին Իջեւանի անտառտնտեսությունում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով, կոճղաշիվերի միջոցով կկատարվի 150 հեկտար անտառվերականգնում։ Պետական բյուջեիմիջոցներով նախատեսվում է կոճղաշիվերի միջոցով 50 հեկտար անտավերականգնում եւ 10 հեկտար ծառատունկ։ Այդ աշխատանքները կկատարվեն մինչեւ ապրիլի 15-ը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս