ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմեացիները շարունակում են հետապնդել «Յուվենտուսին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ: Առաջնության առաջատարը` Միլանի «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 1:2 հաշվով զիջել է «Լացիոյին»:

Միլանցիներից գոլի հեղինակ է դարձել Էշլի Յանգը (44‘), իսկ հռոմեացիներից մեկական անգամ աչքի են ընկել Չիրո Իմոբիլեն (11մ, 50‘) եւ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը(69‘):

Առաջնության առաջատարներից մյուսն էլ` «Յուվենտուսը» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Բրեշիային»: Թուրինցիներից իրենց անունը լուսատախտակին վառեցին Պաուլո Դիբալան (39‘) եւ Խուան Կուադրադոն(75‘):

Այս խաղերից հետո Ա ՍԵՐԻԱ-ի մրցաշարային աղյուսակի վերնամասը ատացավ հետեւյալ տեսքը`

1.«Յուվենտուս»- 57(միավոր)
2.«Լացիո»- 56
3.«Ինտեր»- 54
4.«Ատալանտա»- 45
5.«Ռոմա»- 39
6.«Վերոնա»- 35

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս