ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս տեսարանը, մեղմ ասած, գեղեցիկ չէ. քաղաքացիները, մեկը մյուսի սխալը կրկնելով, որոշել են աղբը թափել հենց աղբամանի կողքը:

 

 

ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի մասով ակցիզային հարկը ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:           

Գեւորգ Խաչատրյան(39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող, ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար  օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետությանպետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը:

 

 

ՀԱՐՑ. Աշխատողի վերջնահաշվարկն ինչպե՞ս է հատկացվում:

Սերինե Մխիթարյան(43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վերջնահաշվարկը տրամադրվում է հետեւյալ դեպքերում.

  1. աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:

1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

  1. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում՝ այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը դրա արժեքի uահմաններում:

  1. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք՝ աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ:

Կենսաթոշակային համակարգիիրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողներին տրամադրվում է փորձաշրջան, որի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:




Լրահոս