Որ օրը կլինի ոչ աշխատանքային. մի քանի գերատեսչություն դեմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Սակայն ուշագրավ է, որ գերատեսչություններից մի քանիսը դեմ են արտահայտվել աշխատանքային օր տեղափոխելու որոշմանը: Օրինակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կարծիք է հայտնել, որ աշխատանքային օրերի տեղափոխությունը չի նպաստում աշխատանքային բնականոն գործընթացներին և տեղափոխված շաբաթ օրվա աշխատանքը լինում է ոչ արդյունավետ։

Իսկ էկոնոմիկայի նախարարությունը, օրինակ, առաջարկել  է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել այլ օր` նույն ամսվա մեջ՝ ֆինանսական հաշվարկի հետ կապված խնդիրներից խուսափելու համար, սակայն առաջարկը չի ընդունվել, իսկ առողջապահության նախարարությունն էլ այն նպատակահարմար չի գտել հիվանդանոցների աշխատանքի տեսանկյունից:




Լրահոս