ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՈՉ»-ի ներկայացուցիչները կբավարարվեն միայն հարցազրույցներով և հրապարակային ելույթներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն այն որեւէ ակտիվությամբ աչքի չի ընկնում: Եթե «Այո»-ի շտաբն այս օրերին զբաղված է թիմ ձեւավորելու, շտաբներ կազմելու աշխատանքներով, որպեսզի մարտի սկզբին ակտիվանան, ապա «Ոչ»-ի շտաբում այդ առումով որեւէ փոփոխություն առկա չէ:

Ինչպես հայտնի է, «Ոչ»-ի կողմ է հանդիսանում 61 հոգուց բաղկացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը, որի լիազոր ներկայացուցիչ է հանդիսանում Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Սակայն հետաքրքիր է, որ նրանք եւս չեն պատրաստվում ակտիվ քարոզչություն իրականացնել:

Նրանք որոշել են այս ընթացքում բավարարվել միայն հարցազրույցներով եւ հրապարակային ելույթներով: Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն էկրաններից այն կողմ քարոզչություն նրանք անպայման կիրականացնեն՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:




Լրահոս