Փետրվարի 28-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի որոշ անդամների մասնակցությամբ։

Թեման՝ «Տարեսկիզբը՝ հին ու նոր խնդիրներով։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի անդամները
ահազանգում են իրենց խնդիրների մասին և հանդես կգան հայտարարությամբ»։

Բանախոսները ասուլիսի ընթացքում կներկայացնեն երգչախմբի անդամների կողմից 2020 թվականի փետրվարի 14-ին տնօրինությանը ներկայացրած իրենց զեկուցագիրը և փետրվարի 20-ին ղեկավարության կողմից տրված պատասխանը։

***

Փետրվարի 28-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբում իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն վարկային կազմակերպություներից տուժած մի շարք քաղաքացիներ և նրանց փաստաբանները:

***

Փետրվարի 28-ին՝ ժամը  12:30-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և  Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ.  ՀՀ  Ան որոշումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը  «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. երևույթի վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռանկարները:




Լրահոս