«Մենք պայքարեցինք, սակայն գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում»․ Դավիդ Կամպանյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Ուրարտու» – «Լոռի» (2:0) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել «Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան.

«Մենք բավականին նյարդային սկսեցինք խաղը: Խաղասկզբում ֆուտբոլիստները հստակ չէին հետեւում հրահանգներին: Վերջին պահին ունեցանք վնասվածքներ եւ ստիպված էինք մեր որոշ ֆուտբոլիստների օգտագործել տարբեր դիրքերում: Այսպիսի խաղերում դա վտանգավոր է, որովհետեւ ֆուտբոլիստները իրենց վստահ չեն զգում այդ դիրքերում: Սա ֆուտբոլ է. մենք 2-3 սխալ թույլ տվեցինք պաշտպանությունում եւ մրցակիցը հիանալի եզրափակեց իր հնարավորությունները: Դրանից հետո մենք պայքարեցինք եւ փորձեցինք հավասարեցնել հաշիվը, սակայն գնդակը այդպես էլ չցանկացավ հայտնվել դարպասում: Ցանկացած մրցակցից մենք սպասում ենք ամեն ինչ: Չէինք կարող սպասել, որ «Ուրարտուն» վատ կխաղա, նրանք ունեն լավ թիմ, լավ ֆուտբոլիստներ եւ ընդհանրապես այս առաջնության բոլոր թիմերը լավն են եւ կարող են հաղթել մեկը մյուսին»,- ասել է Կամպանյան:

Հիշեցնենք, որ «Լոռին» վաստակած 28 միավորով 4-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս