Չորրորդ զորամիավորման զորամասում անցկացվել է զանգվածային խոցման զենքերից պաշտպանության պարապմունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 3-ին անցկացվել է գործնական պարապմունք՝ «Զորքերի պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից» թեմայով:

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական միջոցների արդյունավետ կիրառմանն ու օգտագործմանը, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական զենքերի ազդեցության շրջանների հայտնաբերմանն ու չեզոքացմանը:




Լրահոս