ՖՈՏՈ. Ձերբակալվել է Ռոնալդինիոն` կեղծ անձնագրով Պարագվայ ժամանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինիոյին ձերբակալել են Պարագվայում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը :
Աղբյուրը տեղեկացնում է, որ իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել ֆուտբոլիստի հյուրանոցային համարում եւ հայտնաբերել Ռոնալդինիոյի եւ նրա եղբոր` Ռոբերտոյի կեղծ անձնագրերը:

Նրանք շարունակում են մնալ ոստիկանների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ բրազիլացին զրկված է եղել արտասահման մեկնելու անձնագրից` հարկերից խուսափելու պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս