Ավարտվել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները Կրեմլում. հանդիպումը տևել է 5 ժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններ Կրեմլում ավարտվեցին։

«Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները առանձնազրույց են ունեցել, որից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները:

Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել է 5 ժամ 40 րոպե։

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով: Բանակցությունների հիմնական թեման սիրիական Իդլիբում իրավիճակի սրումն է:

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են դադարեցնել կրակը Իդլիբում։




Լրահոս