ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Լուսանկարը՝ համացանցից

Հայաստանում կորոնավիրուսի դեպքի հաստատումից հետո քաղաքացիների տարբեր հումորային մտահղացումներ են ծնվում. սուպերմարկետում տեղական եւ ներկրված արտադրանքի գարեջրերը «հանդիպել են» միմյանց, եւ տեղականը պաշտպանիչ դիմակով է։

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ծննդյան գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Գայանե Կիրակոսյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.
1. գրավոր հայտարարություն,
2. ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
3. երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական),
4. երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
4.1 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը,
4.2 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ,
4.3 ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում,
4.4 բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից, եւ երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանքը:
5. Վերը նշված փաստաթղթերից բացի նաեւ փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:
ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

 

 

 

ՀԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Եթե հասարակական կազմակերպությունն անձին կրթաթոշակ է տալիս, ապա եկամտային հարկի պարտավորություն առաջանո՞ւմ է, թե՞ ոչ:
Գագիկ Մելքոնյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերում նշված կազմակերպությունները:
Այսինքն՝ ՀԿ-ի կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, եւ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով:

 




Լրահոս