ԱԱԾ-Ն  ԵՎ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ ԳՈՐԾՈՎ ԳՈՐԾԱՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի դատարանը բավարարել էր Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը: Եվ Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը  արդեն 3 ամիս է, ինչ քննարկվում է Ռուսաստանում, սակայն մինչ օրս  հայտնի չէ՝ նրան կհանձնեն ՀՀ իրավապահներին, թե ոչ: Ու մինչ ՀՀ իրավապահները սպասում են  Ռուսաստանի պատասխանին, Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունք տված անձինք  իրավապահների հետ գործարքի արդյունքում  հայտնվել են ազատության մեջ:

Հիշեցնենեք, որ ԱԱԾ-Ն 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են ,Կոշիկի քաղաքե ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով՝ հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատեւ՝ մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման:
Վերջին շրջանում իրականացված քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, որը լարված հարաբերությունների մեջ է գտնվում Արմեն Ավետիսյանի հետ: Իսկ կոնկրետ ինչի՞ հիման վրա է ԱԱԾ-ն կարողացել ապացուցել, որ հենց Ալրաղացի Լյովիկն է այն պատվիրել: ,Ժողովուրդե օրաթերթին հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող, ,Կոշիկի քաղաքե ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով: Այս հարցաքննությունից հետո ԱԱԾ է բերվել եւ հարցաքննվել է Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, որը եւս սույն քրեական գործով դատապարտվածներից է:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հարցաքննել է գործով ազատազրկման մեջ գտնվող մյուս մեղադրյալներին` Արսեն Սողոմոնյանին, Բագրատ Սողոմոնյանին, Հայկ Մելքոնյանին, Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին, Սուրեն Մելքոնյանին, Նիկոլայ Խաչիկյանին, Աշոտ Խաչատրյանին: Եվ հենց գործով դատապարտյալների ցուցմունքների հիման վրա  է  հայտնի դարձել  որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն  հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկը:
Գրել էինք, որ այս գործով դատապարտյալներին ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունեն՝ Լեւոն Սարգսյանի  հետ կապված, ապա ասեն եւ  համագործակցեն իրենց հետ, իսկ, ահա,  համագործակցության արդյունքում, բնականաբար, ԱԱԾ-ն էլ փոխադարձաբար կնպաստի դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրի կարգավորմանը  կամ նրանց  պատժի հետագա կրման մեղմացմանը:

Եվ, ահա, ,Ժողովուրդե օրաթերթի տեղեկությունների համաձայն՝  Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները համագործակցել են ԱԱԾ-ի հետ: Մասնավորապես, Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ, ,Կոշիկի քաղաքե ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ:

Ամենայն  հավանականությամբ, ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում բաց ռեժիմ է դուրս եկել նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, ասել է թե՝ նա առավոտյան դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից եւ երեկոյան սահմանված ժամին ներկայանում Է  ՔԿՀ: Մյուս մեղադրյալներ՝  հայր եւ որդի  Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները, պայմանական վաղաժամկետ  ազատ են արձակվել, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել նաեւ գործով մեղադրյալներ Հայկ Մելքոնյանը, Արշակ Գրիգորյանը,  Սուրեն Մելքոնյանը, Նիկոլայ Խաչիկյանը: Աշոտ Հովհաննիսյանը պատիժ է կրում կիսաբաց ռեժիմով:

Երեկ էլ  մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դատապարտյալ  Հովհաննես Նազարյանը  2017 թվականին ,Կոշե քրեակատարողական հիմնարկում մահացել է:
Ստացվում է, որ այս գործով 10 դատապարտյալներից մեկը մահացել է, 9-ը հայտնվել են ազատության մեջ, իսկ Լեւոն Սարգսյանը դեռ ՌԴ-ում է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՁԵՎ

Ուշագրավ զարգացումներ են ընթանում ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի գործով:    Քրեակատարողական հիմնարկում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի ծեծի գործի հետեւում կանգնած են Քրեակատարողական ծառայության  պաշտոնատար անձինք:

Օրերս գրել էինք, որ ,Նուբարաշենե ՔԿՀ-ում արտառոց դեպք է եղել: Մասնավորապես, ,Նուբարաշենե ՔԿՀ-ում  ծեծել էին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին:

Հիշեցնենք, որ  Վահագն Աբգարյանը մեղադրվում է ալավերդցի Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանությունը քննող քննիչին եւ քննչականի պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար եւ հիմա կալանավորված է: Կալանավայրում նրան հանգիստ չեն թողել եւ  փետրվարի 25-ին ծեծի են ենթարկել:  Ուշագրավն այն է, որ  Քրեակատարողական ծառայությունը պնդում էր, թե Վահագն Աբգարյանին չեն ծեծել, այլ նա վայր է ընկել, սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Երեկ  պաշտոնապես հայտնի դարձավ, որ նա մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով: Դատելով քրեակատարողական ծառայության պաշտոնական հայտարարությունից՝ Վահագն Աբգարյանի ծեծը կազմակերպվել է արտերկրում բնակվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձի  կողմից, մինչդեռ իրականում այս գործով այլ  պատկեր կա:

Ժողովուրդ օրաթերթին Վահագն Աբգարյանի ծեծի գործընթացից  մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Վահագն Աբգարյանին իր խցից դուրս են հանել եւ ծեծել են քրեակատարողական հիմնարկի այլ վայրում: Ստացվում է, որ վերջինիս խցից հանելու գործընթացից տեղյակ են եղել հիմնարկում վերահսկողություն իրականացնող անձինք: Ավելին, լուրեր կան, որ ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը  քրեական հեղինակությանը  իր խցից հանելու գործընթացից անձամբ տեղյակ է եղել: Իսկ ինչո՞ւ է, ըստ տարածված լուրերի,  ՔԿՀ ղեկավարությունը կալանավորների միջոցով  դաս տվել Վահագն Աբգարյանին:  Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վահագն Աբգարյանը  բանտում պարբերաբար մի կալանավորի է ծեծել տվել, ինչի արդյունքում  էլ ՔԿՀ ղեկավարությունը Աբգարյանին դուրս հանել է տվել խցից ու հենց կալանավորների միջոցով մի լավ դաս տվել:

Իսկ, ահա,  Քրեակատարողական ծառայությունը այս միջադեպը որակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքար, ինչպես նաեւ ազատությունից զրկված անձանց միջեւ ոչ կանոնադրական եւ աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառում: Ահա թե ինչպես են կալանավայրում պայքարում քրեական տարրերի դեմ՝ ծեծելով, ինչը ընդունված նոր օրենքով նախատեսված չէ:

Ի դեպ, այս դեպքից հետո ՔԿ ծառայությունը փոխում է ,Նուբարաշենե ՔԿՀ-ի պետ Սամվել Խաչատրյանին, որը մեզ հետ զրույցում հաստատեց իր տեղափոխման լուրը եւ չցանկացավ այլ հարցերի պատասխանել:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

49,2 %-ՈՎ ՊԱԿԱՍ

Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել է 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2%ով պակաս: Վերականգնվել է 3 մլն ՀՀ դրամ, որը, 2018թ. համեմատ, կրկնակի ավելի է: Չվերականգնված գումարի մի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական, անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ,Ֆլեշե ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Դատարան են ներկայացել Բարսեղ Բեգլարյանի որդիները՝ Նարեկ եւ Հայկ Բեգլարյանները, որոնք այս գործով ունեն վկայի կարգավիճակ: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ որպես մերձավոր ազգական՝ որդին իրավունք ունի գործով որեւէ ցուցմունք չտալ: Ըստ այդմ, Նարեկ Բեգլարյանն ասել է, որ հրաժարվում է ցուցմունք տալ: Քանի որ վկան հրաժարվել է պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին եւ պնդել, որ իր նախաքննական ցուցմունքը հավաստի է, մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդել է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Պաշտպանական կողմն առարկություն չներկայացրեց, եւ դատավորը բավարարեց միջնորդությունը: Հիշեցնենք, որ Բ. Բեգլարյանին եւ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են ինքնիրավչություն՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

 

 

 

ԴԻ՝ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ

Երեկ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջին ,Mercedesե մակնիշի ավտոմեքենա է կայանած, լապտերիկները՝ միացված, վարորդը բացակայում է: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Կամրջի վրա գտնվել է ,Mercedesե մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Սեդրակ Ա.՝ ծնված 1987 թ.): Կամրջի տակ փրկարարները հայտնաբերել են Սեդրակ Ա.-ի դին եւ մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային:

 




Լրահոս