Սպիտակում այրվել է մոտ 1 տոննա անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 12-ին՝ ժամը 16։33-ին, ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։56-ին։ Ամբողջությամբ այրվել է տան բակում կուտակած մոտ 1 տոննա անասնակերը։




Լրահոս