ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ալեքս տեքստիլ» ընկերության որևէ աշխատակից կորոնավիրուսի թեստ չի հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության 136 դեպք: Պաշտոնապես նշվում է, որ վարակվածության դեպքերի մեծ մասը կապ ունի երկու աղբյուրի հետ՝ Էջմիածնի դեպքեր, ինչպես ընդունված է ասել, եւ արտադրական ձեռնարկություն, որը գտնվում է Շենգավիթ համայնքում:

Եվ այս ամենից հետո տեղեկություններ տարածվեցին, թե խոսքը «Ալեքս տեքստիլ» ընկերության մասին է, որը եւս գտնվում է Շենգավիթ համայնքում: Սակայն ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանն այսօր Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենց ձեռնարկությունում որևէ աշխատակցի մոտ կորոնավիրուսի վարակվածության դեպք չի արձանագրվել: Մեզ հետ զրույցում նա նաեւ նշեց, որ այս օրերին ձեռնարկությունը չի աշխատում, սակայն երկուշաբթի օրվանից կվերսկսի իր աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս