ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողները, որոնց առողջությանը վնաս է հասցվել ոչ միայն առաջնագծում, նույնպես շահառու կհամարվեն. Բալայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ որ նախագծի՝ հավանության արժանանալու դեպքում հնարավորություն կստեղծվի հիմնադրամի շահառուներ համարել այն զինծառայողներին, որոնք կյանքին կամ առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում, մարտական կամ հատուկ գործողություն կատարելու ժամանակ, այլ նաև այլ վայրում՝ թիկունքում, զորամասում, սակայն հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս