ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից մեկն ԱՄՆ քաղաքացի է․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստը մեկնարկեց։ Օրակարգում 41 հարց է, այդ թվում՝ հակաճգնաժամային փաթեթները։  Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Նա նշեց, թե 290 վարակված քաղաքացիներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, որից մեկը ԱՄՆ քաղաքացի է, այսինքն ազգությամբ հայ չէ։

Նա նշեց, որ երկուսն էլ 75 տարեկանից բարձր տարիքում են, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ առողջացած քաղաքացիների թիվը 18-ն է։

Նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր չունեն բուժման կարիք, կտեղափոխվեն հյուրանոցներ եւ այս պահին բանակցություններ են տարվում։ Իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, թե դա չի կարող բրենդի վրա ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս