Մենք Ռոնալդուն չենք, պետք չէ բոլորին նայել նույն տեսանկյունից. Բ Սերիան ներկայացնող դարպասապահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիա Բ Սերիան ներկայացնող «Ցիտադելա» ակումբի դարպասապահ Ալբերտո Պալեարին, խոսել է COVID-19-ի պատճառով երկրում սկսված ճգնաժամի մասին եւ նշել, որ չի պատրաստվում հրաժարվել իր աշխատավարձից` հանուն նրա, որ իր թիմը չսնանկանա.

«Եթե խոսքը գնար 1 ամսվա աշխատավարձի ուշացման մասին ես միանշանակ կհամաձայնվեի, բայց, ճիշտն ասած, եթե խոսում եք աշխատավարձից հրաժարվելու մասին ես , իհարկե, կասեմ ոչ: Մարդիկ պետք է հասկանան, որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կարող են կորցնել իրենց աշխատավարձի զգալի մասը: Մենք Ռոնալդուն չենք:

Եթե նրան չտան իր 2 ամսվա աշխատավարձը, ապա նա ֆինանսական բարդություններ չի ունենա: Եթե մենք չստանանք մեր 2 ամսվա աշխատավարձը, ապա տանտերը կթակի մեր դուռը եւ կուզի վարձը: Չի կարելի բոլորին նայել նույն տեսանկյունից: Սրանք 2 տարբեր իրավիճակներ են»,- ասել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով սկսված ճգնաժամը իտալական շատ ակումբներ ցանկանում են հաղթահարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձները կրճատելով:

Էդմոն Մարտիրոայան




Լրահոս