Ռիո Ֆերդինանդը «Մանչեստեր Յունայթեդին» խորհուրդ է տալիս թիմ հրավիրել Հարի Քեյնին ու Ջեյդոն Սանչոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը «Կարմիր սատանաներին» խորհուրդ է տվել ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: Մանչեստերցիների նախկին ավագը կարծում է, որ Քեյնի ու Սանչոյի համար «Յունայթեդը» չի սխալվի, եթե վճարի ավելի քան 200մլն ֆունտ ստերլինգ.

« Ինձ թվում է, որ Քեյնի վերջին խոսքերը նշանակում են, որ նա կհեռանա «Տոտենհեմից»։ Հարին ցանկանում է տիտղոսներ նվաճել։ Նա ազդանշան տվեց այլ ակումբներին։ «Մանչեստեր Յունայթեդը» կփորձի գնել նրա տրանսֆերը, քանի որ Քեյնը իդեալական իդեալական տարբերակ է «Յունայթեդի» համար ։ Վստահ եմ, որ Քեյնի համար կպայքարեն նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Նրա տրանսֆերային արժեքը կարող է հասնել մինչեւ 130մլն ֆունտ: Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեստեր Յունայթեդը», «Չելսին» եւ ՊՍԺ- ն ։ Կարծում եմ ՝ «Յունայթեդը» լավագույն տեղն է, որտեղ նա կարող է տեղափոխվել: Ջեյդոնը աշխարհի ուժեղագույն երիտասարդ ֆուտբոլիստներից է։ Նա հսկայական ներուժ ունի։ Նրա տրանսֆերը կարժենա 100 միլիոն ֆունտ ստերլինգ: Այո,դա շատ է, բայց խոսքը ֆուտբոլիստի մասին է, ով կարող է խաղալ 10 տարի»,-Ֆերդինանդի խոսքերն փոխանցում Goal-ը:

Հիեշեցնենք, որ Հարի Քեյնը ավելի ակնարկել էր, որ կարող է հեռանալ «Տոտենհեմից».«Ես սիրում եմ «Տոտենհեմը», բայց մենք որպես թիմ չենք առաջադիմում կամ չենք գնում ճիշտ ճանապարհով, իսկ ես հավակնոտ ֆուտբոլիստ եմ»,-ասել էր Քեյնը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս