Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` ապրիլի 1-ին ԱԱԾ -ն նոր բացահայտում է արել,  մասնավորապես Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Կաուշիկկոմար Մադհավլալ Պատելը, Վիվեկ Ռանակոտին և քննությամբ դեռևս չպարզված ոմն Մորովն ու Մաջիթ Խանը, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Բարնա Բասից 2019թ. հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում խարդախությամբ հափշտակել են խոշոր չափի ընդհանուր 2.565.000 դրամին համարժեք 5.400 ԱՄՆ դոլար, որից 2.000 ԱՄՆ դոլարը՝ ՀՀ-ում, իսկ մնացածը մաս-մաս՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ այդ թվում «Գլենդել Հիլզ» թաղամասում վարձակալված բնակարանում և Հանրապետության հրապարակում իրացրել են քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում պատրաստված իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ:

Այսպիսով՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Բարնա Բասը, ՀՀ ժամանելու, աշխատանքի անցնելու և օրինական կարգով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմել է օգնելու պատրաստակամություն հայտնած՝ ՀՀ-ում բնակվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Կաուշիկկոմար Մադհավլալ Պատելնին և ինքնությունները դեռևս չպարզված ոմն Մորովնին ու Մաջիթի Խանին, իսկ վերջիններս նախնական համաձայնության գալով և Լալիտբայ Գոգառբայի Պատելի, Վիվեկ Ռանակոտիի հետ, Բ.Բասից խաբեությամբ պահանջել և ստացել են:

2019թ. հունիսի 8-ին Բ.Բասը ժամանել է ՀՀ, որտեղ հանդիպել է նշված անձանց, ովքեր հավաստիացրել են, որ կօգնեն նշված գումարի դիմաց իբրև օրինական ճանապարհով ժամանակավոր կացության քարտ տրամադրելու հարցում, սակայն խեղաթյուրելով իրականությունը՝ 2020թ. հունվարի 20-ին նրան են իրացրել ՀՀ ոստիկանության ԱՎՎ կողմից, ՌԴ քաղաքացի Լևոն Վարդանի Վարդանյանի անվամբ տրված, սակայն քննությամբ չպարզված հանգամանքներում կեղծված և Բ.Բասի տվյալներով ձևափոխված, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող 0008976 համարի կացության քարտը:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս