Պետք է վերցնես դրականը. Խաբիբ Նուրմագոմեդովը` քննադատության նկատմամբ իր վերաբերունքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC թեթեւ քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է քննադատության նկատմամբ իր վերաբերմունքի մասին.

«Եթե հասել ես ինչ-որ բանի պետք է պատրաստ լինես քննադատությանը, դրան հանգիստ վերաբերվիր ու մոտեցիր ըմբռնումով: Իրականում շատ ավելի լավ կլինի, որ քննադատություններից վերցնես դրականը, իսկ բացասականները ուղղակի մի կողմ նետես: Եղել են շատ մեծ մարդիկ, ովքեր փոխել են մարդկության պատմության ընթացքը, սակայն նույնիսկ նրան չեն փրկվել հասարակության կարծիքներից:
Թող Բարձրյալն այս ծանր օրերին օգնի մեզ բոլորիս»,- գրել է Նուրմագոմեդովը իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Խաբիբը UFC 249-ի շրջանակներում պետք է մենամարտեր Տոնի Ֆերգյուսոնի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ավելի ուշ հետաձգվեց նաեւ UFC 249 մրցաշարը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս