Լոնդոնի «Տոտոմհեմը» այնուամենայնիվ պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել թիմի առաջատար Հարի Քեյնից, հաղորդում է ESPN-ը` հղում կատարելով Daily Mail-ին: Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը դեռ չի փակել նոր մարզադաշտի կառուցման համար վերցված վարկը: «Խցանների» պարտքը կազմում է 637 մլն ֆունտ ստերլինգ (725մլն եվրո): Նշվում է, որ անգլիական ակումբը տրանսֆերների դիմաց եւս 83 մլն ֆունտ ստերլինգ էլ (94մլն եվրո) պարտք է այլ ակումբների:
Այապիսով, «Տոտենհեմը» պատրաստ է Հարի Քեյնին վաճառել 200մլն ֆունտ ստերլինգի դիմաց (228մլն եվրո): Անգլիացու ծառայություններով լրջագույնս հետաքրքրված է «Մանչեստեր Յունայթեդը»:
Եթե «Կարմիր սատանաները» Քեյնի համար վճարեն 228 մլն եվրո, ապա կիրականացնեն ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Հիշեցնենք, որ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերյին գործարքը կայացել է ՊՍԺ-ի եւ «Բարսելոնայի» միջեւ 2017 թվականին. փարիզյան ակումբը կատալոնացիների բրազիլացի հարձակվող Նեյմարի համար վճարել է 222մլն եվրո:
Էդմոն Մարտիրոսյան