Մայքը 1 րոպեում նոկաուտի կենթարկի Ուայլդերին. Թայսոնի նախկին մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի նախկին մարզիչ Ջեֆ Ֆենեչը վստահ է, որ իր սանը կկարողանա նոկաուտի ենթարկել WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դեոնտեյ Ուայլդերին ընդամենը մեկ ռաունդում.«Բռնցքամարտն այլեւս այնպիսին չէ, ինչպես նախկինում էր: Երաշխավորում եմ, որ Մայքը վեց շաբաթ մարզվելու դեպքում 1 րոպեում նոկաուտի կենթարկի Ուայլդերին: Լսե՛ք, եթե այդ տղան նոկաուտի ենթարկվեց Թայսոն Ֆյուրիի կողմից…

Այո՛,Ֆյուրին բարձրակարգ բռնցքամարտիկ է, բայց նա նոկաուտ անող բռնցքամարտիկներից չէ։ Ֆյուրին ունի հմտություններ, իսկ Ուայլդերը ` կոշտ հարվածից բացի ոչինչ:Մայքը կոչնչացնի այդ տղաներին: Նրանք Թայսոնի մակարդակի վրա չեն գտնվում»,-մասնագետի խոսքերն է մեջբերում BoxingScene-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս