Խաբիբ Նուրմագոմեդովի հոր մոտ դեռեւս կորոնավիրուս չի հաստատվեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի մեկնաբան Ռամազան Ռաբադանովը պատմել է թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հոր եւ մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի առողջական վիճակի մասին։

«Աբդուլմանապը գտնվում է Մախաչկալայում ՝ 2-րդ քաղաքային հիվանդանոցում ։ Ասում են ՝ գրիպ է: Ոչ մեկին չեն թողնում նրա մոտ։ Հիվանդացել է նաեւ աշխարհի չեմպիոն Շամիլ Զավուրովը ։ Ասում են որ կան նաեւ այլ հիվանդ մարզիկներ»,- Championat-ի հետ զրույցում ասել է Ռաբադանովը:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովը 57 տարեկան է: Ռուսաստանի վաստակավոր մարզիչն աշխատում է ոչ միայն իր որդու` այլեւ մի շարք այլ հայտնի UFC-ի ռուս մարտիկների հետ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս