ՖՈՏՈ. «Սիթիի» կազմն ամենաթանկարժեքն է, «Ռեալն» ու «Բարսելոնան» գտնվում են միմյանց հարեւանությամբ, իսկ «Յուվենտուսը» չկա անգամ տասնյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը:Առաջատարը անգլիական «Մանչեստեր Սիթին» է, ում կազմը գնահատվում է 1,02 միլիարդ եվրո: «Սիթին» միակն է, ում կազմը գերազանցում է 1 մլրդ եվրոն:

2-րդ տեղում է մերսիսայդյան «Լիվերպուլը» (967 մլն եվրո), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (888,5 մլն եվրո): Եվրոպական գրանդներից կատալոնական «Բարսելոնան» (852,7 մլն եվրո) այս ցանկում հաջորդում է «Ռեալին», իսկ Իտալիայի գործող չեմպիոնը` Թուրինի «Յուվենտուսը» միայն 11-րդն է (614,7 մլն եվրո):

Լավագույն տասնյակը ունի հետեւյալ տեսքը`

1.«Մանչեստեր Սիթի»
2.«Լիվերպուլ»
3.«Ռեալ Մադրիդ»
4.«Բարսելոնա»
5.ՊՍԺ (843,7 մլն եվրո)
6.«Բավարիա» (756,6 մլն եվրո)
7.«Ատլետիկո Մադրիդ» (709 մլն եվրո)
8.«Տոտենհեմ» (699 մլն եվրո)
9.«Չելսի» (679,9 մլն եվրո)
10.«ՄանչեստերՅունայթեդ» (646,7 մլն եվրո)

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» 23-րդն է (354,2 մլն եվրո):

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս