ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատուհանով մտել էին ներս, վիճել տանտերերի հետ ու կողոպտել նրանց. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել:
Առավոտյան ժամը 6-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Շահումյանի 4-րդ փողոցի տներից մեկը գողեր են մտել ու քիչ անց փախել:
Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե: Պարզվել էր` նույն օրը, ժամը 05.30-ին, երկու տղամարդ պատուհանով մտել էին տուն, և երբ տանտերերը նկատել էին նրանց, վիճել էին տան անդամների հետ, բացահայտ հափշտակել ձեռքի ժամացույցներ, 100.000 դրամ և դիմել էին փախուստի:

Կողոպուտը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ծավալուն հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, և ամիսներ անց փոխգործակցությունը դրական արդյունք տվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Իսակովի պողոտայի 30-ամյա մի բնակիչ` ընկերոջ հետ:

Մայիսի 2-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և կալանավորվեց:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս