
Հայաստանի ԱԻՆ-քում, մայիսի 10-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի տնակներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չայկովսկու փողոցի վերջնամասում գտնվող ոչ բնակելի տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:56-ին, մարվել՝ 00:39-ին: Այրվել է տնակը ներսի գույքով (մոտ 24 քմ)։