Մեծ Բրիտանիայում զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու հետ կապված բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, մայիսի 13-ից հանվում են:
Այս մասին հայտնում է BBC-ն: Սա երկրում կարանտինի ռեժիմի թուլացման առաջին փուլն է:
Եթե նախկինում կարելի էր դուրս գալ փողոց օրվա մեջ մեկ անգամ մեկ ժամով, ապա հիմա զբոսանքի համար չկա ոչ ժամային, ոչ տարածության սահմանափակում: Նույնիսկ թույլատրվում է տեղաշարժվել ավտոմեքենայով և գնալ ծով կամ զբոսայգի, սակայն միայն ընտանիքի անդամների հետ: Թույլատրվում է հանդիպել ոչ ընտանիքի անդամների հետ, սակայն օրվա մեջ կարելի է տեսնել մեկ հոգու, այն էլ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 3 հազար 200 ֆունտ ստերլինգով:
Առայժմ խորհուրդ է տրվում աշխատել տնից, բացառություններ են այն քաղաքացիները, որոնք աշխատում են շինարարության և արտադրության ոլորտներում: Խորհուրդ է տրվում աշխատանքի վայր գնալ կամ ոտքով, կամ հեծանիվով: