Մշտադիտարկման աշխատանք` շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։
Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։
Մշտադիտարկման աշխատանք` շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։
Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։
Թեժ գծով եւ առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։
Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։
Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ եւ այլն։
Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։
Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
Կորոնավիրուսի Covid19 տարածումը նվազեցնելու նպատակով սահմանված նորմերին առնչվող մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4049.pdf?fbclid=IwAR1yqNta8YZLUj-t03ttPvtfrHxKxSpCkuAxgqK_z2N6bK_sRhHKgOb8Oek»: