ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ
գործողությունների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի
կողմից բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020թ. մայիսի 19-ին՝ ժամը
21:35-ի սահմաններում, նույն քաղաքի «Արցախ» պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը
նույն օրը՝ ժամը 17:00-ին, 27-ամյա երիտասարդին իրավախախտում կատարելու համար բերման էր ենթարկել,
վիճաբանել և քաշքշել է վերջինիս՝ նշված միջադեպի հետ կապված, բռունցքներով դիտավորությամբ մի քանի
հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել
փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է
առաջադրվել՝ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով
նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է։