Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 4-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է։Այս մասին հայտնել է Արմեն Գրիգորյանը։
«Սիրելի քաղաքացիներ, այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։ Առողջ եղեք, հետեւեք պարետատան բոլոր ցուցումներին, անպայման դիմակ կրեք եւ սոցիալական հեռավորություն պահպանեք»,- գրել է նա։