Իտալացի գիտականներն ասում են, որ երկու քաղաքների կեղտաջրերը կորոնավիրուսի հետքեր են պարունակել դեռ դեկտեմբերին՝ երկրում առաջին դեպքի հաստատումից շատ առաջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Առողջապահության ազգային ինստիտուտն ասել է, որ դեկտեմբերի 18-ին Միլանի և Թուրինի ջրերում եղել են վիրուսի հետքեր, մինչդեռ Իտալիայում առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել էր փետրվարի կեսին:
Սա գալիս է ի լրումն այլ երկրների ապացույցների, որ վիրուսը կարող էր ավելի շուտ շրջանառված լինել, քան համարվում է: