Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրեն սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին հրավիրել են Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին:
«Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի», – նշել էր նա:
ArmLur.am-ին նախնական տեղեկություններ են հասել, որ իրականում Նաիրա Զոհրաբյանի վարորդին տարել են ոստիկանության,այլ ոչ թե քննչական բաժին: Ավելին, այնտեղից մեզ հասած տեղեկությունների համաձայն, պատճառն այն է եղել, որ Նաիրա Զոհրաբյանի վարորդը դիմակ չի կրել եւ դրա համար է հրավիրվել ոստիկանության բաժին:
Ք.Մ.