Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: